Գլխավոր Հասարակություն Հայաստանի տարածքում կազմակերպվել է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիական փոխանցման գործընթացը

Հայաստանի տարածքում կազմակերպվել է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիական փոխանցման գործընթացը

0

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ է ձեռք բերվել: Այս մասին սեպտեմբերի 20-ին  «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանի կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ արդեն կազմակերպվել է տեխնոլոգիական փոխանցման գործընթացը՝ Հայաստանի տարածքում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի հետագա թողարկման համար:

«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ COVID-19-ի տարածման դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար»,- հավելեց Գրիգորյանը:

Մեկնաբանել