Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Չգործող պղնձաձուլարանի 183 աշխատակից եւս 2 ամիս աշխատավարձ կստանա

Չգործող պղնձաձուլարանի 183 աշխատակից եւս 2 ամիս աշխատավարձ կստանա

0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտնում է, որ չգործող Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի ժամկետները եւս 2 ամսով երկարաձգվել են:

«Տեղեկացրել էի, որ Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից հետո հանդիպել էի Թեղուտ ՓԲԸ համասեփականատեր Նորիկ Պետրոսյանի հետ, խնդրել չլուծել աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, մինչեւ հասկանանք՝ ինչ ճակատագիր է ունենալու ձեռնարկությունը։

Արդյունքում՝ 2020 թ․ մայիսի 23-ին 183 աշխատակցի հետ կնքվեց աշխատանքային պայմանագիր։ Աշխատակիցներն արդեն 15 ամիս աշխատավարձ են ստանում, ինչի համար շնորհակալ եմ։

Սեպտեմբերի սկզբին աշխատանքային պայմանագրերի ժամկետները եւս 2 ամսով երկարաձգվել են` մինչեւ հոկտեմբերի 31-ը։ Սա հնարավորություն է տվել ժամանակ շահել Ալավերդիում այլընտրանքային աշխատատեղերի մասով տարվող աշխատանքներում։

Այս ամիսներին լուռ, ծավալուն աշխատանք է տարվել այս մասով, եւ արդեն կարող եմ ասել` առաջիկայում սպասեք դրական լուրերի»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արեն Մկրտչյանը։

Մեկնաբանել