Գլխավոր Արտակարգ Ավտովթար Սյունիքում․59-ամյա վարորդը տեղում մահացել է

Ավտովթար Սյունիքում․59-ամյա վարորդը տեղում մահացել է

0

Սեպտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ըստ shamshyan.com –ի, ժամը 10։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ռուբիկ Աբրահամյանը իր վարած «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 312 կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 100 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում։

Վթարի հետեւանքով Ռ. Աբրահամյանը տեղում մահացել է։ Նրա դին ձորից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները։

Մեկնաբանել