Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Հրդեհ Վեդիում

Հրդեհ Վեդիում

0

Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վեդի քաղաքի Ա․ Խաչատրյան փողոցի տներից մեկում։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 20։00-ին: Տանը կից այրվել է մոտ 750 հակ անասնակեր:

Մեկնաբանել