Գլխավոր Հասարակություն Արցախում ջահերթով երթն առաջնորդել են հղի կինը, զինվորականն ու հոգեւորականը

Արցախում ջահերթով երթն առաջնորդել են հղի կինը, զինվորականն ու հոգեւորականը

0

Երեկ, սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների։

Երթն առաջնորդել են հղի կինը, զինվորականն ու հոգեւորականը՝ որպես հավատի, ուժի ու կյանքի խորհրդանիշներ:

Նախքան երթի մեկնարկը, Սբ. Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի կարգ։

Երթին են միացել «Հայաստան», «Սփյուռք», «Հադրութ», «Շուշի», «Քաշաթաղ», «Շահումյան», «Քարվաճառ» թեւերը։ Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներին դիմավորել են քահանան, զինվորը եւ հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը եւ կյանքը։ Նրանք էլ միացել են երթին:

Լուսանկարները՝ «Արցախպրես»-ի։

Մեկնաբանել