Գլխավոր Հասարակություն Եկեք պարտության պահին ավելի շատ նվիրվենք եւ ծառայենք մեր Հայրենիքին` մոտեցնելով նոր...

Եկեք պարտության պահին ավելի շատ նվիրվենք եւ ծառայենք մեր Հայրենիքին` մոտեցնելով նոր Հաղթանակներ․ Դավիթ Դանիելյան

0

Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուկի իր էջում գրառում է արել ու լուսանկար տեղադրել։

«Ես ծնվել եմ Կապանում՝ Արցախյան առաջին պատերազմի օրերին: Այդ ժամանակ Կապան քաղաքը ինտենսիվ հրետակոծվում էր, եւ ընտանիքս ստիպված էր ապրել շենքի նկուղում, որը ապաստարանի դեր էր կատարում:

Ես ոչինչ չեմ հիշում այդ օրերից, իսկ եղբայրներս կրում են պատերազմի ցավագին հիշողությունները մինչ օրս: Հետպատերազմյան դժվարին տարիները հաղթահարելուց հետո մենք միամտաբար կարծում էինք, որ պատերազմ այլեւս չի լինելու:

Արցախյան երկրորդ պատերազմը անասելի մեծ հետք թողեց իմ կյանքում: Այդ օրերին Արցախում էի, Սյունիքում էի եւ աչքիս առաջ կորցնում էի մանկության ընկերներ, եղբայրներ, Հայրենիքից հատվածներ, պատմական ժառանգություն…

Պարտությունները մեզ պետք է սթափեցնեն: Մենք կհաղթենք կրկին, եթե ճիշտ դասեր քաղենք պարտությունից, եթե շատ աշխատենք, եթե միավորվենք:

Գիտեմ, որ կա հիասթափություն եւ ընկճվածություն: Հաղթանակած Հայրենիք սիրելը հեշտ է: Եկեք պարտության պահին ավելի շատ նվիրվենք եւ ծառայենք մեր Հայրենիքին` մոտեցնելով նոր Հաղթանակներ:

Փառք եւ խոնարհում մեր անմահ հերոսներին:

Դուք ընկաք, որ Հայրենիքը կանգուն մնա:

Հ.Գ. նկարում Հայրենիքը պաշտպանող երեք սերունդն է»:

 

Մեկնաբանել