Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Սպիտակում ծաղիկներ խոնարհեցին Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին

Սպիտակում ծաղիկներ խոնարհեցին Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին

0

Այսօր՝ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի տարելիցին, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցուց մեկնարկեց երթ դեպի 44-օրյա պատերազմի հերոսների գերեզմանատուն։ Երթին մասնակցում էին Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը, ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Սպիտակի բաժանմունքի պետ Հրահատ Գևորգյանը, Սպիտակի համայնքապետարանի, համայնքի կրթական, մշակութային հիմնարկների, դպրոցների տնօրեններ ու կոլեկտիվներ և բազում սպիտակցիներ։

44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանատանը, ի հիշատակ մեր նահատակ հերոսների, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվներ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի և տեր Վաղարշ քահանա Հակոբյանի կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ, և հնչեց միասնական աղոթք՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակի համար։

Այնուհետև ներկաները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոս հայորդիների հիշատակին:

Մեկնաբանել