Գլխավոր Հասարակություն Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների փոխադրումը «Վարդաշեն» ՔԿՀ

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների փոխադրումը «Վարդաշեն» ՔԿՀ

0

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձած, բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Օ. Հ.-ին:

ԱՆ քրեակատարողական ծառայությունից  հայտնում են, որ խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի՝ 1,43 գրամ քաշով մեթամֆետամին եւ 5,02 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, ինչպես նաեւ խոշոր չափի՝ ընդհանուր 8,53 գրամ քաշով հաշիշ:

ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել