Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Լոռու մարզպետը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Լոռու մարզպետը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

0

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի ուղեկցությամբ եղավ Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր, Ծաղկաբեր, Մեծ
Պարնի, Գեղասար եւ Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատ համայնքներում՝ ծանոթանալու պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Առաջին կանգառը Լուսաղբյուր համայնքում էր:

Այստեղ այս տարի 4 ծրագիր է իրականացվում՝ ընդլայնվում է փողոցային լուսավորության ցանցը(ծրագրի պայմանագրային արժեքը՝ 8 մլն 278 հազ դրամ), սալարկվում է համայնքի 5-րդ փողոցը եւ գերեզմանատուն տանող ճանապարհը (պայմանագրային արժեքը 23 400 հազ դրամ), վերակառուցվում է խմելու ջրի ջրագիծը (պայմանագրային արժեքը՝ 11 մլն 760հազ) եւ վերակառուցվում է ոռոգման համակարգը (33 մլն 400 հազ դրամ):
Բոլոր ծրագրերը խիստ կարեւորություն ունեն, քանի որ համայնքի համար լուծում են առաջնային կարեւորության խնդիրներ:
Ծաղկաբեր համայնքը նույնպես սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով տարածաշրջանում ակտիվներից է: Այստեղ այս տարի տուֆ քարով կառուցվում է 1-ին փողոցի 6-րդ փակուղու ճանապարհը (պայմանագրային արժեքը 18 մլն 895 հազ դրամ), մանկապարտեզի շենքի տանիքին տեղադրվելու է ֆոտովոլտային կայան (6մլն 660 հազ), ինչը հնարավորություն կտա ջեռուցումն իրականացնելիս զգալի գումար տնտեսել:

Կառուցվում է նաեւ համայնքի ոռոգման համակարգը (31 մլն 746 հազ), ինչի շնորհիվ կընդլայնվեն մշակովի հողատարածքները:
Մեծ Պարնի համայնքում սուբվենցիոն միջոցներով այս տարի ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը (պայմանագրային արժեքը 21 մլն 958 հազ դրամ), ընթացքի մեջ են մշակույթի տան տանիքի կառուցման, դռների եւ պատուհանների տեղադրման աշխատանքները(44 մլն 850 հազ):

Գեղասար համայնքում էլ իրականացվում են խմելու ջրի ներքին ցանցի եւ ջրամբարի վերանորոգման աշխատանքներ (պայմանագրային արժեքը՝ 17 մլն դրամ), ինչի շնորհիվ համայնքում զգալիորեն կբարելավվի ջրամատակարարման վիճակը:
Մարզի ղեկավարի այցի վերջին կանգառը Լեռնապատում էր: Այստեղ սալարկվում են դեպի դպրոց տանող ճանապարհը եւ 10-րդ փողոցը. երկար սպասված ճանապարհաշինական ծրագիրն այս տարի ի վերջո իրականություն կդառնա:

Շինարարական աշխատանքները հիմնականում կատարում են համայնքների բնակիչները, այսպիսով՝ որոշակիորեն լուծելվում է նաեւ աշխատատեղերի հարցը:
Ընթացող աշխատանքների վերաբերյալ մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես եկավ մի շարք դիտարկումներով: Նա հորդորեց աշխատանքներն իրականացնել խիստ որակով եւ ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:

Մարզի ղեկավարն այցելեց նաեւ Լեռնապատ համայնքում կառուցվող ԱԹՍ-ների օդանավակայան, որտեղ շինարարական աշխատանքները ծրագրում են ավարտել մինչեւ 2022 թվականի մայիսը: Մարզպետը կարեւորեց կրթական կենտրոնի դերը եւ նշեց, որ մարզային կառույցը մշտապես պատրաստ է աջակցել եւ համագործակցել կենտրոնի հետ:

Մեկնաբանել