Գլխավոր Հասարակություն Կորոնավիրուս․896 նոր դեպք, 25 մահ

Կորոնավիրուս․896 նոր դեպք, 25 մահ

0

Հայաստանում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 896 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 260675 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1705213 վերջին մեկ օրում` 6402 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 12977 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 410-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 241191 անձ` վերջին մեկ օրում 461 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5299 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1208 է:

Մեկնաբանել