Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Իշխանությունը Գորիսում պառակտվել է․ «Հրապարակ»

Իշխանությունը Գորիսում պառակտվել է․ «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի հոկտեմբերի 17-ի ընտրություններում կարող է կրկնվել 2018-ի Աբովյանի պատմությունը, երբ ՔՊ-ականներ Ռոմանոս Պետրոսյանի ու Սասուն Միքայելյանի հակասությունների պատճառով իշխանական ռեսուրսը չմոբիլիզացվեց, արդյունքում պարտվեց ՔՊ-ական թեկնածուն։ Այստեղ էլ գրեթե նույն վիճակն է։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եւ Արմեն Խաչատրյանի հարաբերությունները հարթ չեն։

Հիշեցնենք, որ Գորիսում ՔՊԿ-ի ցուցակը կգլխավորի 46-ամյա Վլադիմիր Աբունցը։ Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից սկսած՝ չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։

Մեկնաբանել