Գլխավոր Հասարակություն Ի՞նչ է տեղի ունեցել Արցախում՝ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ. մանրամասներ (վիդեո)

Ի՞նչ է տեղի ունեցել Արցախում՝ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ. մանրամասներ (վիդեո)

0

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը այսօր մի քանի ժամ երկկողմանի փակ է եղել: ԱՀ ներքին գործերի նախարարությունը միայն հայտնում էր, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ միջադեպ է տեղի ունեցել՝ չմանրամասնելով եղելությունը:

Հայկական Telegram ալիքները, իչպես նաեւ տարբեր սոցիալական ցանցերի տասնյակ օգտատերեր գրում են, որ մայիսի 8-ին ադրբեջանցու կողմից սպանված Մարտիկի  եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանական հենակետին եւ նռնակ է նետել ադրբեջանցիների ուղղությամբ, ինչին հաջորդել են կրակոցները՝ հայկական քաղաքացիական մեքենայի ուղղությամբ:

Ստորեւ՝ հրապարակվող տեսանյութներից մեկն է:

Տեսանյութում երեւում է, որ նետված նռնակն իրականում անվտանգ է, ամենայն հավանականությամբ, ուսումնական:

Դեպքից անմիջապես հետո մոտեցել են ռուս խաղաղապահները, նրանք ձերբակալել են արցախցի տղամարդուն: Միջադեպի մանրամասների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա:

 

Մեկնաբանել