Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ Հակկոյում անասնակեր է վառվել

Հակկոյում անասնակեր է վառվել

0

Նոյեմբերի 12-ին, ժամը 14։40-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Հակկո գյուղում այրվում են տուն եւ անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հակկո գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ նոյեմբերի 13-ին, 00։06-ին: Այրվել է մոտ 1900 հակ կուտակած անասնակեր։

 

Մեկնաբանել