Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Փոխվարչապետի ավտոմեքենան ցեխի մեջ չի մնացել

Փոխվարչապետի ավտոմեքենան ցեխի մեջ չի մնացել

0

Սյունիքի մարզպետարանը տարածել է հայտարարություն՝ հերքելով, որ  Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ավտոմեքենան մնացել է ցեխի մեջ։

«Համացանցում տարածված հրապարակումները, թե երեկ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փորձել են այցելել Բարձրավան, ու նրանց տեղափոխող մեքենան խրվել-մնացել է ցեխի մեջ, չեն համապատասխանում իրականությանը։ Երեկ ողջ օրը փոխվարչապետն ու մարզպետն անարգել ու առանց խոչընդոտների այցելել են տարբեր գյուղեր ու ճանապարհներ։ Նյութում վկայակոչում են Բարձրավանի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանի խոսքերը, որը մեզ հետ զրույցում փաստեց, որ ինքը լրատվամիջոցներին նման բան չի ասել։ Ինքն ընդամենը շինաշխատանքների վայրում հանդիպել է ճանապարհը դիտարկող Ս․Պապիկյանին ու Մ․ Պողոսյանին ու ներկայացրել իր առաջարկները»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել