Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Առողջապահության փոխնախարը Սյունիքում է

Առողջապահության փոխնախարը Սյունիքում է

0

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն նոյեմբերի 16-ին Սյունիքում էր ու այցելել է Կապանի այն բնակավայրեր, որոնց ճանապարհը փակ է ադրբեջանական անցակետերի տեղադրումից հետո։

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ այստեղ աողջապահական համակարգի գործունեության որակին, աշխատանքներ տանել, որպեսզի բնակիչները չտուժեն ստեղծված կացությունից ու բուժսպասարկումն անխափան գործի։ Քննարկվել են տեխնիկական ու կազմակերպական մի շարք հարցեր։

Փոխնախարարը Կապանի ԲԿ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է գյուղերի բուժակ-մանկաբարձական կետեր, ծանոթացել պայմաններին ու խնդիրներին, հետաքրքրվել այն հիվանդներով, որոնք հնարավոր է անհապաղ հիվանդանոցային բուժման կարիք ունենան։

Գյուղերում այժմ տեղակայվել է շտապօգնության շրջիկ մեքենա, որը շուրջօրյա հերթապահությամբ սպասարկում է վեց գյուղերը։ Բացի դրանից, դիտարկել ու փորձարկել են նաեւ նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհն, ու Կապանի ԲԿ-ի ամենագնաց շտապօգնության մեքենաներից մեկը եւս կսպասարկի Ճակատենն ու ճանապարհի մյուս գյուղերը։

 

Մեկնաբանել