Գլխավոր Հասարակություն Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ եւ հունվարի 6-ը ոչ աշխատանքային են

Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ եւ հունվարի 6-ը ոչ աշխատանքային են

0

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ եւ հունվարի 6-ը:

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 57 կողմ ձայն:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են փոփոխություններ: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով կառավարությունն առաջարկում էր տոներին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը: Երկրորդ ընթերցմամբ քննարկման համար գործադիրն առաջարկել է ոչ աշխատանքային օրերի ցանկում ընդգրկել նաեւ հունվարի 2-ը:

Մայր Աթոռը նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկել էր ոչ աշխատանքային օրեր թողնել նաեւ հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր եւ հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր: 

Մեկնաբանել