Գլխավոր Հասարակություն Կորոնավիրուս․ 982 նոր դեպք, 46 մահ

Կորոնավիրուս․ 982 նոր դեպք, 46 մահ

0

Հայաստանում նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 982 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 330895 դեպքի: Այս մասին  հայտնում են  ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2271138 վերջին մեկ օրում` 10870 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 23856 պացիենտ. Մեկ օրում նվազել է 226-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 298492 անձ` վերջին մեկ օրում 1153 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 46 քաղաքացի, մահացածների թիվը 7153 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1394 է:

 

Մեկնաբանել