Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Հակառակորդն ունի մինչեւ 70 զոհված եւ վիրավոր զինծառայող. իրադրությունը հարաբերականորեն կայուն է....

Հակառակորդն ունի մինչեւ 70 զոհված եւ վիրավոր զինծառայող. իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

0

 Իրադրությունը ՀՀ արեւելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

Ըստ  ՀՀ պաշտպանության նախարարության,  նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչեւ 70 զոհված եւ վիրավոր զինծառայող, ինչպես նաեւ զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Հայկական կողմն ունի 1 զոհված եւ 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում եւ նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման եւ  գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։

 

Մեկնաբանել