Գլխավոր Հասարակություն Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնք ամրագրված են երկկողմ...

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնք ամրագրված են երկկողմ իրավապայմանագրային հենքով. ԱԳՆ

0

Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ, ՌԴ-ին դիմելու վերաբերյալ լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը:

Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով եւ համահունչ է դաշնակցային հարաբերություններին», — ասել է Վահան Հունանյանը։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելուն, ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է.

«Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի եւ դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»։

Մեկնաբանել