Գլխավոր Արտակարգ Կապանը Ճակատենին կապող այլընտրանքային ճանապարհը գործում է, բայց ձյանն ու անձրեւին դժվարանցանելի...

Կապանը Ճակատենին կապող այլընտրանքային ճանապարհը գործում է, բայց ձյանն ու անձրեւին դժվարանցանելի կլինի

0

Խոշորացված Կապան համայնքի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ եւ Ներքին Հանդ, հասնելու համար այս պահին կա երկու ճանապարհ՝ Կապան-Գեղանուշ-Ճակատեն եւ Կապան-Քաջարան-Մեղրի-Ծավ։ Այս մասին հայտնում է hetq.am-ը:

10 օր առաջ՝ նոյեմբերի 15-ին, հայտնի դարձավ, որ Կապան-Ճակատեն ճանապարհին գործարկվել է ադրբեջանական անցակետ։ Այդպիսով փաստացի դադարեցվել է Կապանից տեղաշարժը դեպի նշված 6 գյուղեր միջպետական նշանակության Մ-17 ճանապարհով (այս մայրուղին Կապանը միացնում է Մեղրիին եւ հայ-իրանական սահմանին՝ անցնելով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն ու Ծավ գյուղերի միջով)։ Հիմա մարզկենտրոն հասնելու համար վերը նշված 6 գյուղերի բնակիչները ստիպված պետք է հիմնականում Ծավ-Մեղրի-Քաջարան-Կապան ճանապարհով գնան։ Օրինակ՝ Ներքին Հանդի բնակիչներն այդ դեպքում ստիպված են 130 կմ ճանապարհ անցնել նախկին 36-ի փոխարեն։

Այդուհանդերձ, կա նաեւ Կապանը Ճակատենին կապող եւ Գեղանուշ գյուղով անցնող գրունտային ճանապարհի տարբերակը (քարտեզում՝ կապույտ սլաքով), որը Գեղանուշից դուրս է գալիս Մ-17 (քարտեզում՝ կարմիր սլաքներով)՝ շրջանցելով այդ մայրուղու՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածը։ Սակայն այս գրունտային ճանապարհը ոչ բոլոր մեքենաների համար է կիրառելի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել