Գլխավոր Արտակարգ Հրաշքով փրկված քաղաքապետի թեկնածուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրաշքով փրկված քաղաքապետի թեկնածուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

0

Արցախյան 44-օրյա օրերին Շուշիի մշակույթի տան հրետակոծությունից համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան:

Հիշեցնենք, թշնամին հարվածել էր Շուշիի մշակույթիի տանը, որտեղ այդ պահին գտնվում էին ոստիկանները, ովքեր մեկնել էին պատերազմ՝ պահելու հայրենի հողի սահմանները: Համացանցոււմ այդ օրվա դեպքից տարածված կադրերից մեկում՝ փլատակների տակ, լսվում է ոստիկաններից մեկի ձայնը, ում մարմնի կեսից ավելին հայտնվել էր քարերի տակ, նա հորդորում էր չկանգնել իր ոտքերի վրա՝ այդ պահին չպատկերացնելով, որ իր ոտքերի վրա ոչ ոք չէր կանգնել, այլ փլուզված շենքի բետոնե կոնստրուկցիաներն էին: Տեսանյութը, հավանաբար, շատերն էին դիտել սակայն քչերին է հայտնի, թե ով էր տեսանյութում պատկերված ոստիկանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ տվյալ անձը Վանաձորի քաղաքապետի այժմյան թեկնածու Վազգեն Թորոսյանն է, ով գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը: Նա այդ օրերին զբաղեցնում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Բազումի բաժնի պետի պաշտոնը: Մեզ հետ զրույցում Թորոսյանը հաստատեց՝ կադրերում իսկապես ինքն է, սակայն հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ, հորդորելով այս ամենին չանդրադառնալ՝ հատկապես նախընտրական այս շրջանում:

Վազգեն Թորոսյանի գործընկերները, անանուն մնալու պայմանով մեզ պատմեցին, որ Թորոսյանին մյուս գործընկերների հետ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո անմիջապես որոշում է կայացրել կրկին մեկնել առաջնագիծ: Չնայած բժիշկների հորդորներին՝ վիրակապերը քանդելուց հետո անմիջապես մեկնել է ռազմաճակատ ու մասնակցել Բերձորի մարտական գործողություններին՝ շուրջ 15 օր մնալով առաջնագծում:Հ.Գ Տեսանյութում հնչում են հայհոյանքներ

Մեկնաբանել