Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Սպիտակում քաղաքապետի աթոռի համար կպայքարեն նաեւ նախկին քաղաքապետն ու նախկին փոխմարզպետը

Սպիտակում քաղաքապետի աթոռի համար կպայքարեն նաեւ նախկին քաղաքապետն ու նախկին փոխմարզպետը

0

Դեկտեմբերի 5-ին կայանալիք Սպիտակի ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցության հայտ է ներկայացրել 4 քաղաքական ուժ: «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը գլխավորելու է Սպիտակի նախկին քաղաքապետ Գագիկ Սահակյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ցուցակը՝ Սասուն Ասատրյանը, «Հայրենիք» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը կգլխավորի Կարեն Թեմուրյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը՝ Լոռու նախկին փոխմարզպետ, Սպիտակի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը:

Սպիտակում, հիշեցնենք, համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ անց են կացվում առաջին անգամ: Սպիտակը այլեւս խոշորացված համայնք է, որն իր մեջ ներառում է Սպիտակ քաղաքն ու Սպիտակի տարածաշրջանի գյուղական համայնքները:

Մեկնաբանել