
Արարատի մարզի 5 համայնքներում դեկտեմբերի 5-ին նախատեսված են ՏԻՄ ընտրություններ: Համամանական ընտրակարգով առաջին անգհամ ընտրություններ տեղի կունենան մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի եւ Մասիս քաղաքներում:
Marzer.am-ի առաջին անդրադարձը Արտաշատի մասին է:

Արտաշատում մասնակցության հայտ է ներկայացրել 5 կուսակցություն՝ «Օրենք եւ արդարություն», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Հայրենիք», «Քրիստոնյան Հայաստան», «Հայ Գեղափոխական դաշնակցություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ «Օրենք եւ արդարություն» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Ղազարյանը: Ավագանու ցուցակը իսկզբանե բաղկացած է եղել 50 հոգուց:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստականկուսակցության առաջին համարը Տիգրան Շահբազյանն է՝ թիվ 3 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչը: «Ալյանս»-ի ավագանու ցուցակը բաղկացած է եղել 33 հոգուց: Այժ ցուցակում ներառված է 30 թեկնածու:
«Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակը բաղկացած է եղել 33 հոգուց: Ցուցակով այժմ ներկայանում է 26 թեկնածու: «Հայրենիք»-ի համամասնական ցուցակը ղեկավարում է Անդրանիկ Կիրակոսյանը, ով ըստ ԿԸՀ կայքի՝ չի աշխատում որեւէ տեղ:
«Քրիստոնյան Հայաստան» կուսակցության առաջին համարով հանդես է գալիս Ենոք Գաբրիելյանը: Նրա զբաղվածության մասին ԿԸՀ կայքում ոչինչ նշված չէ: Ցուցակով ներկայանում է 31 հոգի:
Դաշնակցության ցուցակը գլխավորում է Բերքանուշի ղեկավար Մանվել Հայրապետյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Արտաշատի համայնքապետի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը:
Marzer.am-ն առաջիկայում կանդրադառնա Արարատի մարզի մյուս համայնքների ՏԻՄ ընտրություններին ու գրանցված թեկնածուներին:
Marzer.am