Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ալավերդու «Գազի զոնա» թաղամասի բնակիչները հայտնվել են անտուն մնալու վտանգի առաջ

Ալավերդու «Գազի զոնա» թաղամասի բնակիչները հայտնվել են անտուն մնալու վտանգի առաջ

0

Ալավերդու «Գազի զոնա» կոչվող թաղամասի 48 բնակիչների անօրինական կերպով հանել են բնակարանային հաշվառումից, որոնք հայտնվել են անտուն մնալու վտանգի առաջ։ Շենքը սեփականաշնորհվել է 2000թ.֊ին «Արմէներգո» արտադրական կոոպերատիվի նախագահ Լյովա Նասիբյանի կողմից։ Նրա մահից հետո սեփականության իրավունքն անցել է որդուն՝ Սարգիս Նասիբյանին։
Ըստ բնակիչների, Սարգիս Նասիբյանը վերջին տարիներին գտնելով արտերկրում և երբևէ չհետաքրքրվելով իրեն պատկանող սեփականության ճակատագրով, ստիպում է այստեղ 70 տարի ապրող 18 ընտանիքներին յոթօրյա ժամկետում լքել բնակարանները, չլքելու դեպքում խոստանալով, որ բնակիչները խնդիրներ կունենան։
Իրենց կացարաններից զրկվելու վտանգի առաջ կանգնած բնակիչներն իրավական գործընթաց են սկսել։ Հույս ունենանալով, որ դատարանները հօգուտ իրենց որոշում կկայացնեն։

Լուսինե Գասպարյան, marzer.am

Մեկնաբանել