Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն

0

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

«Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն:

Փոքրիկը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով:

Իմ հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներն այսօր այցելել են Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և բոլորիս անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Կարինե Հայրապետյանին ու հարազատներին:

Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանի կողմից էլ իրականացվել է օրհնության կարգ նորածնին և նրա մայրիկին:

Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին:

Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»,- գրել է մարզպետը:

Մեկնաբանել