Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ու՞մ հետ կոալիցիա չի կազմի Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Վազգեն Թորոսյանը

Ու՞մ հետ կոալիցիա չի կազմի Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Վազգեն Թորոսյանը

0

Դեկտեմբերի 5-ին կայանալիք Վանաձորի ՏԻՄ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վազգեն Թորոսյանի հետ Marzer.am-ը զրուցել է կուսակցության շանսերի, մյուս ուժերում քրեական անցյալ ունեցող ավագանու թեկնածուների, ինչպես նաեւ Վանաձորի խնդիրների մասին:

-Պարոն Թորոսյա կուսակցության համամասնական ցուցակը ն, ինչու որոշեցիք մասնակցել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ու գլխավորել «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակը:

-Ինչպես գիտեք, ես 21  տարի ծառայել եմ հայրենիքիս, եղել եմ զինվորական, ապա 19 տարի՝ ոստիկան: Պատերազմից հետո իմ մեջշատ բան փոխվեց; Ամբողջ հանրապետությունում, մեղմ ասած, տիրում էր տոտալ «բարդակ»: Մենք պատերազմն էլ պարտվեցինք այդ «դիսցիպլինայի», կարգ ու կանոնի բացակայության պատճառով: Տնտեսությունն էլ առաջ չի գնում, կամ գնում է կրիայի քայլերով: Անգամ եթե ինչ-որ ոլորտներում էլ որոշակի հաջողոթյուններ են գրանցվում, ապա դրանց սկիզբը հենց դրվել է կարգ ու կանոնով: Եթե մի երկրում անպատժելիության մթնոլորտը գերակա է, հնարավոր չէ այդ երկրում նորմալ արդյունքներ գրանցել: Հասկանալով, որ իմ փորձն ու գիտելիքները բավարար են, համայնքում կարգ ու կանոն հաստատելու համար, որոշեցի իմ ուժերս ծառայեցնել նաեւ ՏԻՄ-ում:

-Պարոն Թորոսյան, ոստիկանության Վանաձորի տարբեր բաժիններում զբաղեցելով ղեկավար պաշտոններ, շփվել եք հասարակության գրեթե բոլոր շերտերի հետ՝ կրիմինալից մինչեւ պաշտոնյա: Այլ ուժերից շատերը սկսել են իրար հասցեի մեղադրանքներ հնչեցնել, բայց դուք ընտրել եք քարոզարշավի հանգիստ տարբերակը: Ինչու՞:

-Այո, ծառայության բնույթով մանրամասն գիտեմ բոլորին ու բոլորի ապրածը: Գիտեմ նաեւ քաղաքն ու քաղաքի խնդիրներրը: այսօր, երբ Վանաձորին միացել են Գուգարք, Շահումյան եւ Դարպաս համայնքները, փողոց չկա, որ մտած չլինեմ, գրեթե բոլորին տուն առ տուն գիտեմ: Այդ ամենն իմանալով հանդերձ ես կարծում եմ, որ մեկ քայլ առաջ եմ  մրցակից մյուս ուժերի թեկնածուներից:

-Ովքե՞ր են ձեր թիմի ավագանու թեկնածուները:

-Մեր թիմում ընդգրկված 27 թեկնածուներից ունենք մարդիկ կրթության ու առողջապահության ոլորտներից, ունենք պատերազմին մասնակից ազատամարտիկներ, ոստիկաններ ու զինվորականներ: Նրանք մարդիկ են, ովքեր անցած ճանապարհ ունեն, ովքեր կենսագրություն ունեն ոււ հայրենիքին մատուցած ծառայություններ: Փորձել ենք այնպես անել, որ ավագանու նիստերի ժամանակ բնակիչների բոլոր շերտերի շահերը առաջ քաշող լինի: Մենք գտնում ենք, որ մեր քաղաքին կարգ ու կանոն է պետք, եկել է ժամանակը կարգ ու կանոն հաստատելու: Նույն կրիմինալն այսօր շատ ավելին է:

-Ինչպե՞ս կգնահատեք մյուս ուժերին ու ցուցակներում ներգրավված թեկնածուներին:

-Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, այսօր, 10 ուժ է մասնակցում՝ հարյուրավոր թեկնածուներով: Ուսումնասիրում եմ ցուցակները, կան ցուցակներ, որտեղ հանցավոր հեղինակոււթյուններ կան, բազմաթիվ անգամ դատապարտված մարդիկ կան, մարդիկ կան, ովքեր երկար տարիներ գտնվել են հետախուզման մեջ: Նրանք մարդիկ են, ովքեր քրեական անցյալ ունեն: Բայց չպետք է մոռանալ, որ Վանաձորը փոքր քաղաք է, եւ մարդիկ մեկը մեկին ճանաչում են, ու ես կարծում եմ, որ մտահոգվելու բան չկա: Վստահ եմ՝ Վանաձորցին գիտի իր ձայնը ում տալ՝ հանցավոր անցյալ ունեցողին, թե հանցագործի դեմ պայքարողին: Ես 19 տարի պայքարել եմ հանցավորության դեմ, եւ այստեղ էլ եմ պայքարելու:

-Ձեր շանսերը ինչպե՞ս  եք գնահատում:

-Ժողովուրդը նախկիններին մերժել է միանշանակ, դա ես չէ, որ պետք է ասեմ, չնայած կան քաղաքական գործիչներ, որ մինչ օրս դա լավ չեն ըմբռնում: Ներկաներից, որպեսզի մեղմ արտահայտվեմ, զգալի հատվածը դժգոհ է: Իմ կարծիքով՝ ալտերնատիվ ուժը դա «Հանրապետություն» կուսակցությունն է, եւ ես վստահ եմ, որ վանաձորցին առողջ մտածող է, ու վանաձորցին ընտրելու է «Հանրապետություն» կուսակցությանը, զինվորական կենսագրություն ունեցող, կյանքը հայրենիքի համար չխնայող Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:

-Վանաձոր համայնքի թիվ 1 խնդիրը ըստ Ձեզ:

-Այսօր Վանաձձորի թիվ մեկ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է: Նորից եմ ասում՝ մինչեւ կարգ ու կանոն չլինի, ոչ ներդրողը գումար կներդնի, ոչ էլ տնտեսությունը կզարգանա: Եթե ինչ-որ մեկը թեկնածուներից խոստանում է, թե Ֆրանսիայից իր բարեկամին կբերի այստեղ 1000 աշխատատեղ բացելու՝ սուտ է ասում: Նման բան հնարավոր չէ: Յուրաքանչյուր ներդրող մտածում է նախ իր գումարների ու սկսած գործի անվտանգության մասին: Դա կլինի այն ժամանակ, երբ ներդրողը կտեսնի, որ բացակայում է անպատժելիության մթնոլորտը, ու այս քաղաքում կա կարգ ու կանոն:

-Որեւէ ուժի հետ կոալիցիա կկազմե՞ք:

-Սա քաղաքականություն է, եւ ամեն ինչ հնարավոր է: Եթե ես իմանամ, որ իմ քաղաքի ու հայրենիքի համար ճիշտ կլինի որեւէ կուսակցության հետ կոալիցիա կազմել, ապա միանշանակ կկազմեմ Ես կոալիցիա չեմ կազմի միայն թուրքի հետ, թուրքն է իմ թշնամին, իսկ Հայաստանի ներսում ես թշնամիներ  չունեմ:

Մեկնաբանել