Գլխավոր Ահազանգ Արարատի մարզում բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունենում. իրավապաշտպան

Արարատի մարզում բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունենում. իրավապաշտպան

0

«Հանրային Վերահսկողություն» ՀԿ  նախագահ, իրավապաշպան Մհեր Կարագոզյանը  բարձրաձայնում է Արարատի մարզում տիրող մի շարք իրավախախտումների մասին: Մասնավորապես՝ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին որոշ ուժերի կողմից կոռուպցիոն որոշակի գործողություններից, ոստիկանության համակարգում տիրող անառողջ մթնոլորտից, Երասխի հատվածում սահմանային լարված իրավիճակից, դատաիրավական համակարգի անկայունության ու Արատատի ոսկու հանքավայրի բնապահպանական  խախտումների մասին։ Վերոնշյալի պատճառով, ըստ  իրավապաշտպանի,  ոտնահարվում են բնակչության  իրավուքները։

Իրավապաշպան Մհեր Կարագոզյանի խոսքով. «Սա պայմանավորված է ոստիկանության համակարգում տիրող անառողջ իրավիճակով։ Արարատի մարզում մեկ տարվա մեջ 3 անգամ ոստիկանության մարզային վարչության պետ փոխվեց,  անընդհատ նաեւ բաժինների պետեր են փոխվում, ինչն ըստ իս՝ ոչ խելամիտ որոշում է։ Մարդիկ ապրում են լարվածության մեջ՝ Երասխի սահմանին տիրող սահմանային միջադեպերով պայմանավորված։ Արարատի ոսկու հանքաքարի կորզման ֆաբրիկայի պոչամբարի ռեկուլտիվացված չլիները հանգեցնում է մի շարք էկոլոգիական խնդիրների»,-ասաց Մհեր Կարագոզյանը, հավելելով, որ սա է նաեւ պատճառը, որ օնկոլոգիական հիվանդությունների թվով Արարատի մարզը «առաջատարներից» է։

Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր ոլորտում արձանագրվում են բնակչության իրավունքների խախտման  բազմաթիվ դեպքեր, ինչի վկայությունը ստացվող ամենօրյա ահազնագներն են մարզի տարբեր համայնքներում ապրող բնակիչներից, որոնց խնդիրների մասին պարոն Կարագոզյանը խոստանում է բարձրաձայնել առաջիկայում:

Լուսինե Գասպարյան, Marzer.am, Արարատի մարզ

Մեկնաբանել