Գլխավոր Արտակարգ Քաղաքացին դատի է տվել ՀՔԾ մինչտադարանային վարույթի ավագ դատախազին

Քաղաքացին դատի է տվել ՀՔԾ մինչտադարանային վարույթի ավագ դատախազին

0

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ ՀՔԾ դատախազի անգործության վերաբերյալ գործով առաջին դատական նիստը:

Քաղաքացի Սիմոն Բաբայանը բողոք է ներկայացրել ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության մինչտադարանային վարույթի ավագ դատախազ Գևորգ Սաֆարյանի կայացրած որոշման: Ըստ գործի նյութերի՝ քաղաքացի Սիմոն Բաբայանը տնտեսական հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ: Դիմումը քննող դատախազ Գևորգ Սաֆարյանը, պատասխանելով դիմումին, նշել է, որ դրա մեջ բացակայում են հանցագործության մասին փաստարկները և չի կարող ընդունել քրեական վարույթ: Բաբայանը, դժգոհ լինելով դատախազի ընդունած որոշումից , բողոք է ներկայացրել դատարան՝ խնդրելով վերացնել դատախազի կայացրած որոշումը՝ Սաֆարյանին մեղադրելով պաշտոնական պարտականությունները թերի կատարելու և անգործության մեջ: Դատականն նիստի ժամանակ Սաֆարյանը նշեց, որ Բաբայանի կողմից իրեն չեն ներկայացվել տնտեսական հանցագործության մասին փաստարկներ և ապացույցներ, և ինքը չի հասկանում, թե կոնկրետ որ դիմումի քննման և դիմումի կասեցման մասին է խոսքը: Սաֆարյանը նշեց, որ Ս.Բաբայանից 19.07.2021 թվականին ստացել է դիմում, որով հայցվորը հանցագործության մասին հաղորդում է տվել: Դիմումին պատասխանել է նույն օրը և չի հասկանում Բաբայանի այն պնդումը, թե իրեն դիմումների փաթեթ է ներկայացվել, և ինքը պատասխան չի տվել: Դատախազը նշեց նաև, որ ինքն անգամ ընդունելություն է կազմակերպել Ս.Բաբայանի համար՝ պարզելու նրա կողմից ներկայացված դիմումների քննման ընթացքը:

Գ.Սաֆարյանը նշում է, որ տնտեսական հանցագործության մասին մեղադրանքի համար չկան փաստարկներ և չի կարող վարույթ ընդունել, և Բաբայանին պատասխան նամակով հայտնել է, որ կարող է դիմել դատարան:

Դատական նիստը ընդհատվել է մեկ այլ քրեական դատական նիստի պատճառով, եւ նշանակվել է դեկտեմբերի 15, ժամը 9։30 ֊ին։

 

 

Մեկնաբանել