Գլխավոր Без рубрики Քաջարանի համայնքապետի գործը վերամակագրվել է նոր դատավորի

Քաջարանի համայնքապետի գործը վերամակագրվել է նոր դատավորի

0

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի դատական գործը վերամակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Լուսինե Սեփխանյանին։

Հիշեցնենք, որ Քաջարանի համայնքապետի գործը դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում էր։ Բարձրագույն դատական խորհրդի 2022թ.փետրվարի 1-ի որոշմամբ կասեցվել են նրա  լիազորությունները, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանք։ Բորիս Բախշիյանը ներկայում կալանավորված է։

Բացի Մանվել Փարամազյանի գործից, Լուսինե Սեփխանյանի վարույթում են նաեւ  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, Գորիսի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Մենուա Հովսեփյանի եւ մյուսների, Գորիսի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանի եւ մյուսների դատական գործերը։

Մեկնաբանել