Գլխավոր Հասարակություն Թող այս գարունը լինի բոլորիս իղձերի եւ սպասումների իրականցման սկիզբ․ Մանվել Փարամազյան

Թող այս գարունը լինի բոլորիս իղձերի եւ սպասումների իրականցման սկիզբ․ Մանվել Փարամազյան

0

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը շնորհավորել է բոլորին գարնան կապակցությամբ։

«Սիրելի քաջարանցիներ, այսօրվանից գարունը մտնում է իր տարերքի մեջ` անցյալում թողնելով ձմեռվա ցրտաշունչ եւ մռայլ օրերը։ Գարունը մեզ բոլորիս բերում է նոր տրամադրություն, նոր սպասումներ եւ նոր ձեռքբերումներ։

Գարնան շնչով եւ գարնան ավետմամբ` թող այս գարունը լինի բոլորիս իղձերի եւ սպասումների իրականցման սկիզբ եւ ընթացք։

Ցանկանում եմ, որ այս գարունը ձեր հոգիները լցնի սիրով, բարությամբ եւ թողնի միայն լավ եւ անմոռաց հուշեր:

Շնորհավորում եմ բոլորիդ` գարնան առաջին օրվա կապակցությամբ եւ մաղթում` սեր, երջանկություն եւ խաղաղություն ձեր ընտանիքներին։

Հարգանքով` համայնքի ձեր ղեկավար Մանվել Փարամազյան»,-ասված է շնորհավորանքում։

Մեկնաբանել