Գլխավոր Ահազանգ Պայքարն ու հանրահավաքները ամենօրյա են ու անժամկետ

Պայքարն ու հանրահավաքները ամենօրյա են ու անժամկետ

0

Հայաստանի քաղաքական ընդդիմությունը հայտարարում է, որ իրենց փողոցային պայքարն ու հանրահավաքները ամենօրյա են ու անժամկետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանի ընդդիմադիր ուժերը շարունակել են անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում, եւ ինչպես նախորդ օրերին՝ այսօր էլ բողոքի ցույցի հիմնական դրսևորումներից մեկը փողոցները փակելն էր, բայց նաև դասադուլի եւ գործադուլի կոչեր էին արվում:

«Դիմադրության» շարժման ակտիվիստները մասնավորապես փակել են Կոմիտասի պողոտան, Բաղրամյան պողոտան, Աբովյան փողոցը, Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկը, Ազատության պողոտան, Փափազյան, Բաբայան, Վրացական, Պռոշյան, Պուշկինի, Սարյան, Մոսկովյան եւ մի շարք այլ փողոցներ, նաև Երևան-Սևան ճանապարհին: Նաև մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել: Ոստիկանության տվյալներով՝ ժամը 16:00-ի դրությամբ բերման էր ենթարկվել 206 ցուցարար: Ընդդիմությունը պնդում էր, որ նրանց թիվն ավելի մեծ է:

Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ամփոփելով օրը՝ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ամբողջ օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 250 քաղաքացի և նրանք բոլորն էլ ազատ են արձակվել:

Ավելի ուշ Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տեղեկացրեց, որ մայիսի 4-ին անհնազանդության ակցիաները մեկնարկելու են կեսօրին` 12:00-14:00-ն, իսկ 15։30-ին իրենք կրկին հավաքվելու են Ֆրանսիական հրապարակում և իշխանությունների հեռացման պահանջ են ներկայացնելու։

Մեկնաբանել