
Այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ «Ագաթ» խանութի դիմաց, թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանները։
Նրանք ավտոբուսի մեջ հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Ա.-ի դին:
Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է Կարեն Ա.-ն և այն վարելիս հանկարծամահ է եղել:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: