Գլխավոր Արտակարգ Տարածաշրջանային սեմինար Կապանում, որ կտևի երեք օր

Տարածաշրջանային սեմինար Կապանում, որ կտևի երեք օր

0

Կապանում մայիսի 11-ին մեկնարկել է «Միջտարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միության մեջ» տարածաշրջանային սեմինարը, որ կտևի երեք օր: Այն կանցկացվի Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում, որտեղ կազմակերպվել է մարզկենտրոնի գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես:

Սեմինարի երկրորդ օրը կսկսվի Բաղաբուրջի հուշահամալիրում Մեծ եղեռնի զոհերի և Հայրենական մեծ պատերազմում (1941-1945) զոհվածների հուշակոթողներին ծաղկադրումով:

Սեմինարի բացմանը հյուրերին կողջունեն Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, այնուհետև կհնչեն թեմատիկ զեկուցումներ՝ նվիրված ԵԱՏՄ երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման հիմնահարցերին:

Այնուհետև մշակույթի կենտրոնում կանցկացվի ««Կանաչ» հեղաշրջում. տարածաշրջանների հնարավորությունները և հեռանկարները» թեմայով քննարկում, և զեկուցումները նվիրված կլինեն, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներում «կանաչ» տնտեսության սկզբունքների ներդրմանը:

 

Մեկնաբանել