Գլխավոր Արտակարգ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, Հրաչյա Սարգսյան

Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, Հրաչյա Սարգսյան

0

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի երևանցիներ,

Երևանյան լճի և Հրազդանի կիրճի ափամերձ տարածքներում մեկնարկել են մաքրման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը, ինչպես նաև տեղադրել աղբաորսիչ ճաղավանդակ՝ թափոնների մուտքը կանխարգելելու նպատակով:

Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, որը կազմում է 8500 խորանարդ մետր:

Մաքրման աշխատանքներից հետո լճի աջակողմյան հատվածում կկառուցվի հանգստի գոտի:

Համայնքի զարգացմանն ուղղված բարեփոխումները շարունակական են. առաջիկայում հանգստյան գոտիների վերականգնման մի քանի նախագծեր ևս ավարտին կհասցնենք և կհանձնենք ձեր դատին»,- գրել է նա:

Մեկնաբանել