Գլխավոր Ահազանգ Հովհարային անջատումներով հայրենիքի «փրկությամբ» զբաղվող ընդդիմությունը անձրևի պատճառով հետաձգեց հանրահավաքը

Հովհարային անջատումներով հայրենիքի «փրկությամբ» զբաղվող ընդդիմությունը անձրևի պատճառով հետաձգեց հանրահավաքը

0

Ընդդիմության փողոցային պայքարը և հայրենիքի «փրկության» գործը պարզվում է մեծապես կապված է եղանային պայմաններից։ Անձրև ամպրոպ եղանակին հայրենիք փրկողները մոռանում են Արցախի փրկության մասին։ Այսօրվա օրակարգում նրանք նախատեսել էին երեկոյան 19։00-ին հանրահավաք կազմակերպել, բայց  հանրահավաքից առաջ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հանրահավաքը չեղարկվում է և այն կկազմակերպեն վաղը։ Որքան էլ փորձեն պնդել, թե եղանակային պայմանները չեն խանգարում իրենց պայքարին արդեն մի քանի անգամ անձևային պայմաններից ելնելով, նրանք չեղարկում կամ հետաձգում են իրենց նախորոք հայտարարած միջոցառումները։

Հովհարային անջատումներով հայրենիքի «փրկությամբ»  զբաղվող ընդդիմությունը ամեն կերպ փորձում է հերքել լուրերը թե եղանակային պայմանները ոչ մի խոչընդոտ չեն, սակայն հենց ամենասկզբից ապացուցվեց հակառակը. ապրիլ ամսին բարենպաստ եղանակային պայմանների մեկնարկից հետո շատ պատահաբար նրանք հանկարծ հիշեցին, որ կարելի է փողոցային պայքար  սկսել և «փրկել» հայրենիքը։

Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը գրեթե ամեն օր երեկոյան հանրահավաքներին չի խորշում հիշեցնել, որ ցուցարարներին չի կարող ոչ մի եղանակային պայման խոչընդոտել և նրանք պատրաստ են մինչև վերջ գնալու, բայց այսօր նրա ուղիղ եթերի ընթացքում երևում էր թե ինչպես են այդ նույն ցուցարարները լքել Ֆրանսիայի հրապարակը և նա գրեթե մեն մենակ կրկին պնդում էր, թե իրենց առաջ դրած խնդիրը ամբողջությամբ կատարված է։

Անձրևային եղանակների պատճառով հանրահավաք չեղարկողները եթե այպես շարունակեն ապա մեկ-երկու շաբաթից նրանք հանրահավաքները հետաձգելու են երևանյան շոգերի պատճառով։ Սա իհարկե վկայում է մեկ բանի մասին. Ֆրանսիայի հրապարակում հավաքվող ցուցարարները չեն համախբված հայրենիքի փրկության գաղափարի շուրջ հակառակ պարագայում  վատ եղանակային պայմանները ամենափոքր խոչընդոտը կլինեին։

Մեկնաբանել