
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջին ներկայացուցիչ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Վախթանգ Հարությունյանը հաղթանակով է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Հարությունյանը մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ:

Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Մենք չպետք է մտածենք որ առաջին մենամարտը ծանր է, կամ այլ բան: Պետք է մտածել, որ առաջին մենամարտը չլինի վերջինը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը:
Առաջնությանը մասնակցում է 39 երկրի 250 մարզիկ: