
«Մենք այստեղ ենք, որպեսզի միջազգային հանրությանը, Հայաստան ժամանած ցանկացած պատվիրակության շատ հստակ փոխանցենք ժողովրդի ուղերձը, որ այս շենքում նստած մարդը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և ոչ լեգիտիմ է։ Մենք նախօրոք ասել ենք՝իզուր դրսից մարդիկ մի հրավիրի, որպեսզի ցույց տաս,թե լեգիտիմ ես, մենք հակառակն ենք ապացուցելու, ինչպես հիմա։ Եթե դուք այստեղ չլինեիք, Չեռնոգորիայի նախագահը պետք է 15 րոպե առաջ ժամանած լիներ, հետևաբար կեցցեք, հալալ է ձեր կամքին ու վճռականությանը»։ Այս մասին այսօր Կառավարության շենքի մոտ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ւշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիների նպատակը Կառավարության շենք մտնելը չէ․
«Երկաթե ժալյուզներ են ավելացրել մուտքի մոտ։ Դու միշտ ժողովրդին տեսնելու ես այդ երկաթե վարագույրների հետևից»։