Գլխավոր Արտակարգ Նկարչությունը ապրող արվեստ է

Նկարչությունը ապրող արվեստ է

0

Հարցազրույց երիտասարդ նկարիչ Ժորա Բաղդասարյանի հետ
– Քանի՞ տարեկանից եք սկսել զբաղվել նկարչությամբ: Ինքնո՞ւս եք, թե՞ սովորել եք այդ մասնագիտությունը: – 15 տարեկանից սկսել եմ նկարել: Ոչ մի տեղ չեմ հաճախել նկարչության դասերի, փորձել եմ ինքնուրույն սովորել, նաեւ օնլայն հարթակներում եմ հետաքրքիր տեսանյութեր փնտրել։ Առաջին նկարներս նկարում էի մատիտով՝ խուսափելով վրձինով աշխատելուց: Հետո սկսեցի նաեւ վրձինով աշխատել։
– Նկարչությունը ձեր առաջի՞ն մասնագիտությունն է։ – Այո, զուգընթաց ուսումնասիրում եմ նաեւ դիզայնի մի քանի ճյուղեր։
– Ո՞ր ոճում եք նախընտրում ստեղծագործել: – Նախընտրում եմ միավորել Ռեալիզմ եւ Աբստրակտ ոճերը, իսկ հայ նկարիչներից հավանում եմ Վարդգես Սուրենյանցի աշխատանքները, բայց ամենաշատը սիրում եմ Միքելանջելո, Լեոնարդո դա Վինչի, Գուստավ Կլիմտ։
– Ինչպե՞ս սկսեցիք վաճառել ձեր նկարները։ – Հիմնականում պատվերներ եմ ստանում, նկարում եմ այն, ինչը հաճախորդն է ցանկանում։ Դիմանկար նկարելը բարդ է։ Ինձ համար, սակայն, ավելի բարդ է տղամարդկանց նկարելը։
– Նկարչությունը, ըստ ձեզ, ապրո՞ղ արվեստ է։ – Ժամանակի ընթացքում, ինչպես ամեն բան, այնպես էլ նկարչական արվեստը փոփոխությունների է ենթարկվում, ներկա պահին այն զարգանում է նաեւ թվային տարբերակով, բայց վստահ եմ, որ կլինեն մարդիկ, որոնք կցանկանան իրենց տանը կամ մեկ այլ վայրում տեսնել ձեռքով նկարված աշխատանքներ: Իմ կարծիքով՝ նկարչությունը կապրի հավերժ։ Ինչ վերաբերում է իմ առաջիկա ծրագրերին, ունեմ ցուցահանդեսի մտահղացում՝ ցանկանում եմ ներկայացնել հեղինակային աշխատանքներս։

Նկարները` Ժորա Բաղդասարյանի անձնական արխիվից

Մեկնաբանել