Գլխավոր Հասարակություն Չխոտորվեք ուղիղ ճանապարհից, աստվածապաշտ ու աստվածավախ եղեք․ օրվա կադր

Չխոտորվեք ուղիղ ճանապարհից, աստվածապաշտ ու աստվածավախ եղեք․ օրվա կադր

0

Հայաստանի դպրոցներում այսօր՝ հունիսի 3-ին վերջին զանգը հնչեց։ Շատերի հետ դպրոցը ավարտեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որդին՝ Արտակ Ղուկասյանը։ Վերջինս շուտով զորակոչվելու է բանակ։

Marzer.am-ը շնորհավորում է Արտակին, ինչպես նաեւ հանրապետության բոլոր շրջանավարտներին։

Սիրելի շրջանավարտներ, ինչ էլ որ լինի՝ չխոտորվեք ուղիղ ճանապարհից, հիշեք՝ ամեն տեղից ելք կա ու այդ ելքը՝  միայն ձեր ձեռքերում  է, դուք եք որոշելու ինչպես կառուցել ձեր ապագան։

Չհուսահատվեք ոչ մի պարագայում,  համոզված եղեք ձեր ստեղծագործ գաղափարներով պիտի զարգացնեք Հայաստանը։

Աստվածապաշտ ու աստվածավախ եղեք․հավատով ենք նաեւ վերաշինելու մեր երկիրը․․․․

Մեկնաբանել