Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ «Դոբրոցեն» միջազգային մանրածախ խանութների ցանցը՝ Հայաստանում

«Դոբրոցեն» միջազգային մանրածախ խանութների ցանցը՝ Հայաստանում

0

Էժան խանութների հանրահայտ ձեւաչափը օգնության է հասնում հայերի ընտանեկան բյուջեին՝ Երեւանում եւ Վաղարշապատում արդեն գործում են «Դոբրոցեն» ցածր գներով խանութները։ Առաջիկա ամիսներին նախատեսվում է եւս երեք առեւտրային կետերի բացում հանրապետության տարբեր քաղաքներում։

Գաղտնիք չէ, որ մեր ծախսերի մեծ մասը կազմում են ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքները՝ սննդամթերքը, կենցաղային քիմիան եւ հիգիենայի միջոցները։ «Դոբրոցեն» առեւտրային ցանցն առաջարկում է նման ապրանքների լայն տեսականի՝ շատ ցածր գներով։ Եկեք պարզենք, թե ինչու:

«Դոբրոցեն»-ը միջազգային մանրածախ ցանց է, որն արդեն ունի ավելի քան 500 խանութ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում, միայն սա թույլ է տալիս առավել շահավետ գներ ստանալ մատակարարներից:

Քրիստինա Բաղդոյան, Երեւանի «Դոբրոցեն» խանութի տնօրեն․ «Երբ գալիս ես նման խանութ, անմիջապես հարց է ծագում. «Ինչու՞ են այստեղ գները ահագին ցածր, քան սովորական սուպերմարկետում»: Պատճառներից մեկը ապրանքների պահեստավորման եւ ցուցադրման կազմակերպումն է։ Այստեղ առեւտրի սրահի եւ պահեստի բաժանում չկա։ Ամեն ինչ նույն տարածքում է։ Մի կողմից՝ սա տարածքի օպտիմալացում է, մյուս կողմից՝ անձնակազմի խնայողություն, ավելի քիչ աշխատակիցներ են պահանջվում։ Եվ որքան ցածր են խանութի ծախսերը, այնքան քիչ է ավելացված արժեքը»:

Աշխատանքի նման համակարգը օգնում է խնայել նաեւ առեւտրային սարքավորումների վրա: Բացի այդ, նման խանութները, որպես կանոն, տեղակայվում են քաղաքի ոչ կենտրոնական շրջաններում, եւ, համապատասխանաբար, տարածքի վարձավճարն ավելի ցածր է։ Այս ամենն ազդում է նաեւ գնորդների համար ավելացված արժեքի եւ գնի վրա։ Նման խանութների տեսականին բավականին լայն է՝ կարելի է գնել գրեթե ամեն ինչ։

Եվ նաեւ «Դոբրոցեն»-ում շատ հարմար է ապրանքը ոչ թե հատով գնել, այլ ամբողջական տուփերով կամ փաթեթներով։ Օրինակ՝ գնելով 10 տուփ բրինձ՝ յուրաքանչյուրը 900 գրամ, կարելի է 6 ամիս կամ նույնիսկ մեկ տարի մոռանալ բրինձ գնելու մասին։

Եվ, իհարկե, նման խանութ, ինչպես ցանկացած սուպերմարկետ, ավելի լավ է գնալ գնումների ցուցակով եւ չմոռանալ դրան հետեւել: Չէ որ ապրանքների լայն տեսականին կարող է գլխապտույտ առաջացնել նույնիսկ ամենատնտեսող եւ հաշվարկող գնորդի մոտ:

Քրիստինա Բաղդոյան, Երեւանի «Դոբրոցեն» խանութի տնօրեն. «Գիտե՞ք, որն է լավագույն ապացույցը, որ մեր ապրանքը շատ էժան եւ շատ որակյալ է։ Ամիսը երկու անգամ աշխատակիցների աշխատավարձերի օրը ժամը 22։00-ին (խանութներն այդ ժամին են փակվում) զանգվածաբար կտրոններ են տպվում՝ աշխատակիցները գնումներ են կատարում։ Մեզ համար սա լավագույն ցուցանիշն է, որ «Դոբրոցեն» առեւտրի ցանցը ճիշտ ուղու վրա է»։

«Դոբրոցեն»-ը ամեն օր ներկայացնում է ապրանքների լայն տեսականի, ապրանքներ տան եւ այգու, մայրերի եւ երեխաների համար: Սպասում ենք Ձեզ մեր խանութ-սրահներում. Երեւան, Արարատյան փողոց, 82 Վաղարշապատ, Տերյան փողոց, 954 Շուտով կբացվեն՝ Գյումրի, Շիրակացու փողոց, 109 – 10 հունիսի 2022թ․ Վանաձոր, Աբովյան – հուլիս-օգոստոս 2022թ․

Բոլոր ապրանքները եւ Հայաստանի Հանրապետությունում խանութների հասցեները՝ www.dobrotsen.ru կայքում

Մեկնաբանել