Գլխավոր Արտակարգ ՌԴ-ը հետաքրքրված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները ամբողջովին նորմալացվեն․ Լավրով

ՌԴ-ը հետաքրքրված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները ամբողջովին նորմալացվեն․ Լավրով

0

«Մենք ընդհանուր առմամբ հետաքրքրված ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները ամբողջովին նորմալացվեն», – այսօր Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ, իհարկե, գիտեն Ադրբեջանի առաջարկների, հայկական կողմի դիրքորոշումների մասին, որոնք նույնպես հանձնվել են թղթին, և ընդգծել, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկելու, ինչ կարող է՝ աջակցելու համար փոխադարձ համաձայնության կայացմանը։

Լավրովի խոսքերով՝ նպատակաուղղված են բոլոր համաձայնությունների լիարժեքորեն իրականացմանը։

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը, ըստ կառավարության, քննարկել են նաև հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն, իր հերթին, կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգը՝ ակնկալելով ՌԴ աջակցությունը սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքներին։

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի հարցը։ «Որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այս հարցում ևս ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս հումանիտար հարցը վերջապես ամբողջական լուծում ստանա», – ասել է նա, հաղորդում է կառավարությունը։

ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերակատարումը:

Մեկնաբանել