Գլխավոր Արտակարգ FLYONE ARMENIA-ն հունիսի 16-ին կիրականացնի Երևան-Բեյրութ-Երևան առաջին չվերթը

FLYONE ARMENIA-ն հունիսի 16-ին կիրականացնի Երևան-Բեյրութ-Երևան առաջին չվերթը

0

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 16-ից սկսում է դեպի Լիբանան կանոնավոր չվերթերի իրականացումը։ Երևան – Բեյրութ – Երևան երթուղով առաջին չվերթը դեպի «Զվարթնոց» օդանավակայանից Ռաֆիկ Հարիրիի անվան  միջազգային օդանավակայան կիրականացվի հինգշաբթի՝ հունիսի 16-ին։ Այնուհետև կկայանա շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք FLYONE ARMENIA ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացմանը։ Այն մեզ համար կարևորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե զբոսաշրջիկների, թե գործարարների, թե հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղևորների համար», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Փարիզը, Լիոնը, Թբիլիսին, Ստամբուլը  և Սոչին:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թՄոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:

FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:

Մեկնաբանել