Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ ՀՀ Արմավիրի մարզպետն ընդունել է լիտվական պատվիրակությանը

ՀՀ Արմավիրի մարզպետն ընդունել է լիտվական պատվիրակությանը

0

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Վիսագինասի քաղաքապետ Էռլանդուս Գալագուզին: Հյուրերին ուղեկցել են Լիտվայում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը և Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը:

Ողջունելով Լիտվայի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների այցն Արմավիրի մարզ՝ Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցության առկայությունը: Նա կարևորել է երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման շրջանակում Արմավիր և Վիսագինաս քաղաքների միջև այսօր ստորագրված հուշագիրը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի ձևավորված հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վիսագինասի քաղաքապետ Էռլանդուս Գալագուզինը նշել է, որ կողմերի միջև հաստատված հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և պատրաստ են փոխշահավետ համագործակցության:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջտարածաշրջանային մակարդակում հարաբերությունների ձևավորմանը, ինչպես նաև կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հաստատմանը:

Մեկնաբանել