Գլխավոր Արտակարգ «Ուտելի բույսերի փառատոնը»՝ Դսեղում

«Ուտելի բույսերի փառատոնը»՝ Դսեղում

0

Լոռու գեղատեսիլ Դսեղ գյուղում անցկացվեց արդեն ավանդական դարձած «Ուտելի բույսերի փառատոնը», որը կազմակերպել էր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ ՏՈՒԿ սոցիալական ձեռնարկության հետ համատեղ։
Փառատոնին մասնակցում էին Լոռու մարզի գյուղական համայնքները, ՀՀ-ում սոցիալական ձեռնարկությունները, Դսեղ համայնքի բնակիչները, ովքեր առանձին տաղավարներում ներկայացնում էին ուտելի բույսեր, որոնցով այնքան հարուստ է Լոռվա բնաշխարհը, բույսերից պատրաստված պահածոներ, ձեռագործ աշխատանքներ և այլ թեմատիկ աշխատանքներ։
Արդեն երրորդ անգամ անցկացվող փառատոնի նպատակն է հանրայնացել հայկական ավանդական հարուստ ու բազմազան խոհանոցը և դրանով նպաստել Լոռու մարզում, մասնավորապես Դսեղում զբոսաշրջության զարգացմանը։
Փարատոնին ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ։
Մարզպետի խորհրդականը, ողջունելով ներկաներին, նշեց, որ փառատոնն ունի առանցքային երկու նպատակ՝ ճանաչելի դարձնել հայկական ավանդական խոհանոցի գաղտնիքները և նպաստել զբոսաշրջության զարգացմանը մարզում։
֊Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, ովքեր հնարավորութուն են ընձեռել մարզի բնակիչներին մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը և ներկայացնելու բնության ստեղծած բարիքները, իրենց արտադրանքի նմուշները, ստեղծագործությունները, այդպիսով փառատոնը դարձնելով գիտելիքների, փորձի ու նոր գաղափարների փոխանակման օգտակար հարթակ,֊ ասաց Տ․ Հովսեփյանը։
Կազմակերպվել էր նաև լոռեցիների ձեռքով հավաքված, մշակված և պատրաստված ուտելի բույսերի, ինչպես նաև բուսական բաղադրիչներով ուտեստների համտես, ցուցադրություն և վաճառք։
Փառատոնը համեմված էր ազգային երգ ու պարով, ներկայացումներով, վարպետաց դասերով։
Փառատոնի ավարտին հյուրերի համար կազմակերպվել էր նաև ՏՈՒԿ-ի բրենդային զիլլինգը և արշավ դեպի սուրբ Գրիգոր Բարձաքաշի վանք։

Նույն օրը Դսեղ գյուղում բացվեց նաև Cosmo Glamping-ը, որին ներկա գտնվեց նաև մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը։
Cosmo Glamping-ը համակցված տուրիստական ծառայություններ մատուցող կենտրոն է, որն ընդգրկելու է գյուղաբնակ կանանց մեկ հարթակում և տալու հնարավորություն իրենց գիտելիքերի ու հմտությունների փոխանցման և զարգացման համար։
Cosmo Glamping-ում ստեղվել է մոտ 10 աշխատատեղ։

Մեկնաբանել