Գլխավոր ԵՐԵւԱՆ Ընդդիմության նախագիծը ստացավ 0 կողմ, 0 դեմ ձայներ

Ընդդիմության նախագիծը ստացավ 0 կողմ, 0 դեմ ձայներ

0

ՀՀ ազգային ժողովը նստաշրջանի օրակարգ չընդգրկեց ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացրած Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացնելիս ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը ընդգրկվել էր օրակարգի 3-րդ բաժնում, քանի որ գլխադասային հանձնաժողովը հարցը չի քննարկել եւ եզրակացություն չի ներկայացրել:

Նախագծի հիմնական զեկուցողը բացակայում էր, հետեւաբար այն օրակարգ ընդգրկելու հարցը քվեարկության դրվեց առանց քննարկման: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցի այդ քվեարկությանը: Այսպիսով նախագիծը ստացավ 0 կողմ, 0 դեմ ձայներ եւ չընդունվեց:

Մեկնաբանել