Գլխավոր Ահազանգ ՌԴ քաղաքացիները ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Էրեբունու բաժին

ՌԴ քաղաքացիները ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Էրեբունու բաժին

0

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Տանյա Շուկինան թվիթերյան իր էջում գրել է, որ ՀՀ Ոստիկանությունը ՌԴ իրավապահների հրամանով ձերբակալել է իր երկու ընկերներին և պահանջում է, որ վերջիններս հայտնեն իր գտնվելու վայրը։ «Եթե ինձ վերադարձնեն Ռուսաստան, ապա ինձ այնտեղ սպասում է բանտարկույթուն կամ մահ՝ Պուտինի հասցեին հումորների, հակապատերազմական դիրքորոշման և Ալեքսանդր Նավալնու հետ համագործակցության համար», – գրել է Տանյա Շուկինան։

Civic.am-ը Ոստիկանությունից տեղեկացավ, որ նշված անձինք իրոք ձերբակալվել են և տեղափոխվել Ոստիկանության Էրեբունու բաժին։ Քննչական Կոմիտեից էլ՝ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը ասաց, որ ձերբակալված անձինք վիճաբանել են հայ երիտասարդի հետ ինչի պատճատով այդ քաղաքացիները ձերբակալվել են։ Թադևոսյանը վստահեցրեց, որ Ալեքսանդր Նավալնու հետ գործը որևէ կապ չունի, դեպքը տեղի է ունեցել Հայաստանում։ ՌԴ քաղաքացիները, ինչպես նշեց ՔԿ մամուլի խոսնակը, այս պահին հարցաքննվում են։ Վարդան Թադևոսյանը նշեց նաև, որ այդ քաղաքացիներից որևէ մեկին  պահանջ չի ներկայացվել հայտնել Տանյա Շուկինայի գտնվելու վայրի մասին։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջով հրապարակում էր արել, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը անմիջական պաշտպանության տակ է վերցնում այդ մարդկանց իրավունքները և կզբաղվի:

Civic.am-ը կապ հաստատեց նաև Արթուր Սաքունցի հետ, ով ասաց, որ դեռ չի հաջողվել կապ հաստատել Տանյա Շուկինայի հետ, մանրամասների դեռ չեն տիրապետում, բայց պատրաստ են ստանձնել այդ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։

Մեկնաբանել