Գլխավոր Արտակարգ Մահացել է «Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովը․ (Տեսանյութ)

Մահացել է «Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովը․ (Տեսանյութ)

0

Մահացել է «Ласковый май» խմբի մենակատար, ռուս հայտնի երգիչ Յուրի Շատունովը։ Տեղեկությունը հայտնում է tvzvezda.ru-ն։

«Երգիչը մահացել է Մոսկվայում։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել»,- գրում է կայքը։

Շատունովի գործակալը հաստատել է տեղեկությունը։

«Այս գիշեր Յուրայի սիրտը կանգ առավ շտապօգնության մեքենայում»,- ասել է նա։

Նա 48 տարեկան էր։

1986 թվականի հոկտեմբերին Յուրին ծանոթացավ երաժշտական խմբի ղեկավար Սերգեյ Կուզնեցովի հետ, որն այդ ժամանակ իր երգի համար կատարող էր փնտրում։

Կուզնեցովը նրա համար գրեց «Вечер холодной зимы» և «Метель в чужом городе» երգերը, և սկսվեցին փորձերը։ Շուտով ձևավորվեց «Ласковый май» խումբը, որը մեծ ճանաչման հասավ 90-ականներին։ Խումբը, որն ամսական ավելի քան 40 համերգ էր ունենում, լուծարվեց 1992 թվականին։

Այդ տարի Շատունովը մեկնեց Գերմանիա, որտեղ հնչյունային օպերատորի կրթություն ստացավ։ Նրա այրին Սվետլանա Գեորգիևնա Շատունովան է (ամուսն. 2007թ.)։ Զույգն ունի երկու երեխա` Դենիսը և Էստելլան։


Մեկնաբանել