Գլխավոր Արտակարգ Մշակույթն ինչպես հավասարեցրել եք 0-ի, էդպես էլ վերաբերմունքն եք ձեր հանդեպ իջեցրել...

Մշակույթն ինչպես հավասարեցրել եք 0-ի, էդպես էլ վերաբերմունքն եք ձեր հանդեպ իջեցրել 0-ի․Արթուր Բարսեղյան

0

Դերասան Արթուր Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իմ համեստ կարծիքն էդ կինոնկարում խաղացող տղայի մասին։ Նախ պետք չի էդ տղային անվանել դերասան, հակառակ դեպքում հարյուրավորներիս, հազարավորներիս պլանկան բավականին իջեցնում եք, և երկրորդ, վստահ եմ այդ տղան, ինչպես նաև մնացյալ բոլոր Չ՜դերասանները, կյանքում էլ են պահում իրենց էնպես, ինչպես էդ «ֆիլմերում», դրա համար էլ արժանանում են նման վերաբերմունքի։

 

Հ․Գ․ Ես շատ բացասական կերպարներ եմ խաղացել, բայց չեմ հիշում գեթ մի դեպք, երբ ինձ հետ երկու բառ փոխանակած մարդու մոտ ցանկություն առաջանա  վնասելու, հարվածելու կամ վիրավորելու։

 

Ի՞նչ եմ ուզում ասել, մշակույթն ինչպես հավասարեցրել եք 0-ի, էդպես էլ վերաբերմունքն եք ձեր հանդեպ իջեցրել 0-ի։ Մի՛ նեղացեք, ստանում եք այն պատասխանը, որը վաստակել եք։

Հ․Գ․Գ․ Կներեք անկեղծության համար»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել Սոս Կարապետյանը: Նա մեքենայով կանգնած է եղել լուսացույցի տակ, հետևից մոտեցել են և մահակով հարվածել գլխին, մարմնի այլ մասերին, մեքենային։

Ինչպես հայտնել է Սոս Կարապետյանը, պատճառը եղել է Գոռ Վարդանյանի ֆիլմում («Կոռուպցիա 2. հատուցում») Հիսուս Քրիստոսի կերպարը ծաղրելու տեսարանը։

Մեկնաբանել