Գլխավոր Հասարակություն Հուլիսի 1-ին կհանդիպեն Հայաստանի ու Թուրքայի ներկայացուցիչները

Հուլիսի 1-ին կհանդիպեն Հայաստանի ու Թուրքայի ներկայացուցիչները

0

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Վիեննայում։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչը ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի ներկայացուցիչը Սերդար Քըլըչը։

Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետեւ՝ փետրվարին եւ մայիսին Վիեննայում: Կողմերը հայտարարել էին, որ բանակցությունների վերջնական նպատակն է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորումը:

Մեկնաբանել