Գլխավոր ԵՐԵւԱՆ Մոտ օրերին կքննարկենք ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը․ Ալեն Սիմոնյան

Մոտ օրերին կքննարկենք ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը․ Ալեն Սիմոնյան

0

Ազգային ժողովը մոտ օրերին կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կքննարկենք խմբակցությունով, նաեւ վարչությունով կքննարկենք՝ արդյոք արժի՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժի, որովհետեւ օրենքը դրա հնարավորությունը տալիս է ու կա երկու կարծիք։  Կա  կարծիք, որ, այսպես թե այնպես, ընդդիմությունն իրեն արդեն մանդատներից զրկել է, անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան  բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո  ո՞նց են վերադառնալու դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից ու սպանել։ Ու կարծիք կա, որ պետք է մինչեւ վերջ «մաշեցնել» այն ամենն, ինչ իրենք արեցին», – հայտարարեց Սիմոնյանը։

«Առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են։ Մինչ այդ 11-ն են եղել, բայց, քանի որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել են 10 պատգամավոր»,- ասաց նա։

Մեկնաբանել